ՎԻԴԵՈ 2012-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ | ԱՐՔԱՆԵՐԻ ՕՐՐԱՆԸ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ»



Ֆուտբոլային մարզադաշտերը շատ են և բազմապիսի: «Բավարիայի» «Այլանս Արենան» ամենաշքեղներից է աշխարհում, «Բարսայի» «Նոու Կամպը» ամենահին և ամենամեծ մարզադաշտերից է, «Արսենալի» նախկին մարզադաշտը՝ «Հայբերին», ամենայուրատեսակ, խարիզմատիկ և գեղեցիկ մազդաշատերից էր. զուր չէր, որ Տիերի Անրին, «Հայբերիում» անցկացվող վերջին խաղի ժամանակ դառնալով գոլի հեղինակ, համբուրեց խոտածածկը, որը նրա թիմին այդքան փառք և հաղթանակներ էր պարգևել: «Տոտենհեմի» «Ուայթ Խարտ Լեյնը» աշխարհի ամենալայն մարզադաշտերից մեկն է, և տեսախցիկները այլ անկյան տակ են աշխատում, որի պատճառով էլ հեռարձակումները այդ մարզադաշտից տարբերվում են` դրական առումով: Մոսկվայի «Սպարտակի» «Լուժնիկին» հայտնի է իր արհեստական խոտածածկով, Բրազիլիայի «Մարականան» ամենամեծն է աշխարհում, «Ման. Յունայթեդի» «Օլդ Թրաֆորդը» այլ կերպ անվանում են «Երազանքների թատրոն» և այլն:
Իսկ մեր սիրելի մարզադաշտը՝ «Սանտիագո Բեռնաբեուն», իր մեջ ներառում է վերընշված բոլոր դետալներից, ինչի շնորհիվ էլ առանձնանում է մյուսների ֆոնի վրա և ևս 4 մարզադաշտերի հետ միասին համարվում է աշխարհի 5 դասական մարզադաշտերից մեկը:
«Սանտիագո Բեռնաբեուն»` իր ողջ շքեղությամբ, ձեզ է ներկայացնում Գևոր Լոռեցյանը:

Комментариев нет:

Отправить комментарий