ԿԱՍԻԼՅԱՍ.«ԳԻՏԵՄ, ՈՐ Ի ՎԵՐՋՈ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՎ ԽԱՂԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՄ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ»








Այսօր՝ Անգլիայի դեմ ընկերական խաղի ժամանակ, Իկեր Կասիլյասը կկրկնի Անդոնի Սուբիսարետայի ռեկորդը՝ 126 խաղ ազգային հավաքականում: Եվ ահա խաղին նախորդող մամլո ասուլիսի ժամանակ ֆեդերացիայի անդամները պատրաստել էին  մի հոլովակ, որը ներառում էր Կասիլյասի լավագույն սեյվերը: Խաղացողը շատ շոյված զգաց իրեն այս բանից հետո:
«Բացի խաղընկերներիս, մարզիչներիս, ֆեդերացիային ու ԶԼՄ-ներին շնորհակալություն հայտնելուց բացի չգիտեմ ուրիշ ինչ ասեմ»:
«Մարդիկ գերագնահատում են աշխարհի առաջնության ժամանակ Ռոբենի հարվածից հետո կատարածս սեյվը, քան իմ մյուս սեյվերը: Դա ոչ մի էքստրաօրդինար բան չէր, բայց դրանից հետո ես ինձ շատ լավ էի զգում շատ երկար ժամանակ: Հպարտ եմ այդ պահի համար»:
«Ես սովորաբար չեմ խոսում ռեկորդների մասին, բայց գիտեմ, որ ի վերջո ռեկորդային քանակի հանդիպումներ եմ անցկացնելու հավաքականի կազմում: Ես մի խաղով եմ հետ մնում Սուբիսարետայից և երբ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ, թե ինչքան մեծ բան եմ կատարել: Ես ուզում եմ մտածել վերջին տարիների լավ բաների մասին միայն: Ես չեմ ուզում մոռանալ այն, ինչ եղել է անցյալում, քանի որ ես դասեր եմ քաղում այն պահերից, երբ մեր համար նաև դժվար է եղել»:

Комментариев нет:

Отправить комментарий