ԽԱՎԻ.«ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ Է ԹՎՈՒՄ, ՀԱՆԿԱՐԾ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԻԿԵՐԸ»


Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին Իկեր Կասիլյասը ու Խավի Էրնանդեսը, վերջինս հաճոյախոսություններ է հղել Իկեր Կասիլյասի հասցեին:
Խավին ասում է, որ Իկերը դերը հավաքականում անհնար է չգնահատել:
«Կասիլյասը հրաշալի դարպասապահ է, ով մեկ անգամ չէ, որ մեզ փրկել է դժվարին պահերին: Երբ թվում է, թե պարտությունը անխուսափելի է, հայտնվում է Իկերը ու փրկում թիմին: Բացի այդ նա ֆանտաստիկ մարդ է: Որպես թիմի ավագ նա համախմբում է խաղացողներին: Եթե խոսում ենք Իկերի մասին, ես առաջին հերթին ուզում եմ նշել նրա մարդկային որակները»,- ասել է Խավին:

Комментариев нет:

Отправить комментарий