Իր մեքենան ստանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց տվեց:
«Իմ ամբիցիաներն են ամեն տարի կատարելագործվելը, իսկ հիմա ես այն ակումբում եմ, որը երաշխավորում է դա: Մեր կազմում են աշխարհի լավագույնները: Դա ինձ երջանկացնում է ու օգնում է ավելի լավը դառնալ»:
«Կարծում եմ՝ բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները տաղանդավոր են, բայց դու երբեք մեծ խաղացող չես դառնա, եթե չհղկես այդ տաղանդը: Ես միշտ փորձում եմ դա անել: Ես փորձում եմ բարելավել իմ խաղը ամեն խաղի ու ամեն մարզման ժամանակ: Ես միշտ փորձում եմ ամեն ինչ լավ անել»:
«Երեխա ժամանակ ես որևէ կոնկրետ կուռք չեմ ունեցել: Երեխա ժամանակ ձգտում էի խաղալ իմ ազգային հավաքականում, քանի որ հենց նրա խաղացողներն էին հիմնականում, որոնց հետևում էի: Ես այն ժամանակ շատ բաներ էի անում, որը տարիքի հետ այլևս չեմ անում: Ես միշտ պատրաստ եմ սովորել ու կատարելագործվել»:
«Մրցարշավը հաճելի միջոց էր մեզ բոլորիս համախմբելու համար: Հիանալի գաղափար էր մեզ՝ խաղացողներիս, միասին հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն տալը: Այստեղ ոչ մի ռիսկ չկար, քանի որ ամեն ինչ վերահսկվում էր: Սա գեղեցիկ բան էր ու օգնեց մեզ ավելի հետաքրքիր շփում ունենալ: Տպավորիչ երեկո էր: Միասին ժամանակ անցկացնելու հիանալի միջոց է»:
|
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ. «ՄԵՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий