Bwin.com-ը հարցազրույց է վերցրել Ալվարո Արբելոայից: Վերջինս խոսել է «Մալագայի» դեմ առաջիկա խաղի մասին:
«Մալագան որակյալ հարձակում ունի: Նրանք այս ամառ լավ համալրումներ ստացան, ու հաղթելը դժվար կլինի: Նրանք ունեն մեծ խաղացողներ՝ հատկապես կիսապաշտպանությունում ու հարձակման գծում: Պետք է նրանց հետ զգույշ լինել»:
«Մենք շատ հանգիստ ենք: Ես միշտ էլ «Ռեալի» հաղթանակն եմ կանխատեսում: «Մալագան» որակյալ թիմ է, բայց մենք գիտենք, թե ինչքան կարևոր է հաղթանակը ու թե ինչ սպասելիքներ կան մեզանից»:
«Միշտ էլ դժվար է «Ռեալ Մադրիդում» լինել մեկնարկային կազմի խաղացող: Այստեղ խաղալը դժվար է, բայց միշտ էլ մեկը բացակայում է վնասվածքի կամ որակազրկման պատճառով, ու բոլորն էլ շանս ստանում են: Ես ուզում եմ խաղալ «Մալագայի» դեմ, բայց իմ թիմակիցներից շատերը նույնպես պատրաստ են դաշտ դուրս գալ»:
«Մենք շատ ուրախ ենք, որ Պիպա Իգուաինը լավ մարզավիճակում է, բայց Բենզեման էլ է լավ մարզավիճակում: Նա շատ լավ էր խաղում վնասվածքից առաջ: Մենք նաև ունենք Կրիշտիանու, Օզիլ, Կակա... Մեր բոլոր խաղացողները կարող են տոն տալ խաղին»
|
ԱՐԲԵԼՈԱ.«ՄԵՆՔ ՇԱՏ ՎՍՏԱՀ ԵՆՔ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий