ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ.«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՂԹԵԼ ՏԻՏՂՈՍՆԵՐ»


«Աուդիի» կողմից նոր մեքենա ստանալուց հետո Իկեր Կասիլյասը կարճ հարցազրույց ունեցավ ու նշեց առաջիկա մրցաշրջանից իր ակնկալիքները:
«Ես ուզում եմ շարունակել հաղթել տիտղոսներ: Ես ուզում եմ նվաճել լա լիգայի 5-րդ չեմպիոնությունս, 2-րդ արքայական գավաթը ու հերթական աշխարհի առաջնության գավաթը: Սրանք են իմ ամբիցիաները: Եթե մի օր չզգամ այն ոգևորությունը ու հոգնածություն զգամ, առանց վարանելու մյուսներին թույլ կտամ իրենց ունակությունները ցույց տալ»:
«Տիտղոսներ նվաճելու բանալին ամբիցիաներն են, կիրքը ու հավատը: Սրանցից առաջինը նախ շատ կարևոր է անհատականության համար, հետո՝ կոլեկտիվի: Ես սա եմ խորհուրդ տալիս այն երեխաներին, ովքեր ցանկանում եմ պայքարել իրենց երազանքների իրականացման համար: Երեխա ժամանակ ես երազում էի լինել «Ռեալ Մադրիդի» դարպասապահ ու արեցի դա: Միայն այն է կարևոր, որ նրանք ունենան այդ կիրքը»:
«Ինձ համար մեծ պատիվ է իմանալ այն, որ երեխաները իրենց սենյակի պատերին իմ նկարն են փակցնում, բայց սա նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք հայելի ենք, որին նրանք նայում են: Այն ամենը, ինչ մենք անում են դաշտում ու դրա սահմաններից դուրս, շատ կարևոր է նրանց համար: Ֆուտբոլը թույլ չի տալիս քեզ շատ ժամանակ անցկացնել ընկերներիդ հետ կամ ունենալ շատ ազատ ժամանակ երբ դու 14-15 տարեկան ես: Բայց այն, ինչից ես զրկվել եմ, չի կարող հավասարվել այն ամենին, ինչ ես հիմա ունեմ: Այստեղ միշտ դրական բաները շատ ավելի շատ են, քան բացասականները: Ֆուտբոլը ինձ տվեց այն ամենը, ինչ ես ունեմ իմ կյանքում, իսկ թե ինչ է ինձանից վերցրել՝ չեմ էլ հիշում»:
«Մենք հաճելի մրցարշավ անցկացրեցինք: Միշտ էլ հետաքրքիր է անել մի բան, որը տարբերվում է նրանից, ինչ հիմնականում անում ես: Մենք միշտ մրցակցության մեջ ենք ու ցանկանում ենք հաղթել, այդ իսկ պատճառով ցանկանում էինք հաղթել մեկս մյուսիս: Դա շատ հաճելի էր»:
Entrega de los nuevos coches Audi 
Entrega de los nuevos coches Audi
Entrega de los nuevos coches Audi 
Entrega de los nuevos coches Audi 

Комментариев нет:

Отправить комментарий