2011-12 մրցաշրջանի համար «Ռեալի» խաղացողները նվեր ստացան բոլորովին նոր «Աուդի» մակնիշի մեքենաներ, որոնցով ներկա կգտնվեն պաշտոնական միջոցառումներին: Միջոցառումը անցկացվեց «Կառլոս Սայնց Ցենտրում»՝ Մադրիդում, որտեղ հավաքվել էին նաև շատ հետաքրքրված մարդիկ, ովքեր ականատես եղան նաև մրցարշավի: Միջոցառմանը ներկա էին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ու «Վոլկսվագեն» կոնցեռնի սպառողական բաժնի փոխտնօրեն Ֆրանցիսկո Գարսիա Սանսը:
Միջոացառումը սկսվեց մրցարշավորդի համազգեստ հագած խաղացողների պաշտոնական ֆոտոսեսիայով: Դրանից հետո խաղացողները նստեցին ոչ այնքան մեծ մրցարշավային մեքենաներ ու սկսեցին մրցումը: Խաղացողները երկու որակավորման փուլ անցան, որտեղ էլ որոշվեցին լավագույն 10 մարզիկները, ովքեր մասնակցեցին եզրափակչին: Կասիլյասը, Ռամոսը, Արբելոան, Գրաներոն, Ադանը, Ալոնսոն ու Կալյեխոնը մրցեցին առաջին փուլում, իսկ Ռոնալդուն, Դի Մարիան, Կական, Պեպեն, Մարսելոն, Օզիլը, Բենզեման ու Վարանեն՝ երկրորդ:
Եզրափակիչ փուլ դուրս եկան Գրաներոն, Բենզեման, Մարսելոն, Արբելոան, Կալյեխոնը, Սերխիո Ռամոսը, Դի Մարիան, Պեպեն, Ադանն ու Օզիլը: Մրցարշավի հաղթող դարձավ «Ծովահենը»՝ Գրաներոն: Կիսապաշտպանը ամենաարագն էր ու կանգնեց պատվո հարթակի առաջին հորիզոնականում, իսկ Բենզեման ու Ռամոսը՝ համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերում:
Հետո Մանուել Կաբալյերոն՝ «Աուդիի»՝ Ւսպանիայում ներկայացուցչության ղեկավարը, շնորհակալություն հայտնեց խաղացողներին ու նշեց այն դրական կողմերը, որ ներառում է իր մեջ երկու հսկաների համագործակցությունը՝ «Աուդիի»՝ Եվրոպայում վաճառքի առաջատարներից լինելը ու «Ռեալի»՝ Եվրոպայում նորից գերիշխող թիմ դառնալը: Նա նշեց, որ երկուսն էլ տարբեր ոլորտներում նույն նպատակն են հետապնդում: Դրանից հետո խոսք վերցրեց Ֆլորենտինո Պերեսը.«Այս մրցաշրջանում մենք մեծ հույսեր ունենք, որոնք, կարծում եմ, մեզ կմղեն նորանոր սպորտային բարձունքների»:
Վերջապես Ֆրանսիսկո Գարսիա Սանսը նշեց.«Վստահ եմ, որ միասին մեծ հաջողությունների կհասնենք: Ես իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում «Ռեալին» ու հուսով եմ, որ մյուս տարի մեր հանդիպումը կնշանավորվի նաև այն բոլոր մրցաշարերի գավաթների ներկայությամբ, որոնց մասնակցում է թիմը»: Եվ վերջում բոլոր խաղացողները «Աուդիի»՝ Իսպանիայի ներկայացուցչության ղեկավարի ձեռքերից ստացան նոր մեքենաների բանալիները՝ սկսած Ալբիոլից ու վերջացրած Իկեր Կասիլյասից:
|
«ԱՈՒԴԻՆ» ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԹԻՄԻ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий