Սերխիո Ռամոսը իր ու ամբողջ թիմի անունից կարեկցանքի խոսք է հղել «Բետիսի» երիտասարդ խաղացող Ալվարո Վադիլյոյին, ով ծնկի լուրջ վնասվածքի պատճառով կբացակայի շուրջ 6 ամիս:
Երիտասարդ խաղացողը վնասվածք ստացավ բոլորովին անմեղ իրավիճակում, երբ փորձում էր գնդակի համար պայքարել Սերխիո Ռամոսի հետ, սակայն նրա հետ բախումից հետո ընկավ ու վնասեց ծունկը: Եվ ահա պարզ է դարձել, որ խաղացողը երկար ժամանակ կբացակայի:
«Ես ուզում եմ ոչ միայն իմ, այլև ամբողջ «Ռեալ Մադրիդի» անունից կարեկցանքի խոսք հղել Ալվարո Վադիլյոյին: Պի՛նդ կաց»,- գրել է Ռամոսը իր Թվիթերում:
Խաղացողը այսօր վիրահատվել է ու արդեն որոշ ժամանակ անց կսկսի վերականգնողական աշխատանքները:
«Մենք բուժզննման արդյունքում պարզեցինք, որ ծունկը ներսից ամբողջովին արյունի մեջ է, ինչը խաչաձև հյուսվածքների կտրվելու հետևանք է: Մենիսկը վնասված չէր: Մենք վիրահատության միջոցով մաքրեցին ամբողջ արյունը ու հիմա մնում է սպասել, որ ծունկը ցուցաբերի սովորական ռեֆլեքսները»,- նշել է խաղացողին բուժող բժիշկը:
|
ՌԱՄՈՍ.«ԵՍ ՈՒ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՍ ՎԱԴԻԼՅՈՅԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий