ԼԱՍԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ «ԱՆՈԵՏԱՅՈՒՄ» ԽԱՂԱԼՈՒՆ


Լասսանա Դիարան «Բետիսի» դեմ մրցավեճը ավարտեց ազդրի հատվածում ստացած մկանային վնասվածքով: Հիմա նա տքնաջան մարզվում է, որ 10 օրից պատրաստ լինի դուրս գալ խաղադաշտ «Անոետա» մարզադաշտում: Նա բաց կթողնի «Մալագայի» դեմ երկու օր հետո կայանալիք խաղը, ինչպես նաև «Վիլյառեալի» դեմ միջանկյալ տուրի խաղը: 
Ֆրանսիացի կիսապաշտպանը չի ցանկանում զուր տեղը խաղեր բաց թողնել այն ժամանակ, երբ վստահություն է ձեռք բերել Մոուրինյոյի աչքերում ու բավականին լուրջ մրցակցության է արժանանում Խեդիրայի ու Կեոնտրաոյի կողմից: Նախքան վնասվածք ստանալը նա անցկացրել էր 4 հանդիպում, մինչդեռ Խեդիրան՝ 5, Կեոնտրաոն՝ 3:
Երեկվա մարզումը բաց է թողել նաև Խեդիրան, ով վիրակապ ուներ գլխին այն բանից հետո, երբ գլխի վնասվածք ստացավ երեքշաբթի կայացած խաղի ժամանակ: Բայց արդեն երեկոյան մարզմանը նա մասնակցեց առանց խնդիրների: Այն խաղացողները, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել ֆրանսիական թիմի դեմ խաղում, մարզվում էին համեմատաբար թեթև գրաֆիկով, իսկ մյուսները մարզվում էին ամբողջ ծանրաբեռնվածությամբ, այդ թվում նաև կանտերանոներ Խեսուսը, Կարվախալը, Նաչոն, Մենդեսը, Մերչանը, Մարտինեսը, Մորատան ու Պլանոն:
Ռաուլ Ալբիոլը արդեն մարզվում էր խոտածածկին՝ կամաց-կամաց վերադառնալով սովորական տեմպին: Շահինն ու Կառվալյուն շարունակեցին վերականգնվել վնասվածքներից:

Комментариев нет:

Отправить комментарий