Երեքշաբթի երեկոյան «Ռեալ Մադրիդը» հիանալի հանդիպում անցկացրեց: Թիմը կարծես պարում էր գնդակով, գեղեցիկ խաղ ցույց տալիս: Եթե խոսենք ֆուտբոլային լեզվով, Մոուրինյոյի սաները ամբողջ խաղի ընթացքում կատարեցին 741 փոխանցում, ինչը գրեթե 200-ով գերազանցում է թիմի միջին ցուցանիշը (553): Բացի այդ թիմը կատարեց 7 սուր հակագրոհ:
Սա ղեկավարության կոնկրետ առաջադրանքն էր թիմի համար, քանի որ պետք էր «Լիոնին» սեղմել իր դարպասներին, հոգնեցնել մրցակցին ու քանդել պաշտպանությունը:
«Մադրիդը» ցույց տվեց, որ միայն Հուսեյն Բոլտը չէ, որ կարող է ռեկորդներ սահմանել, բացի այդ կարծես խաղարկեց շախմատային գրագետ մշակված պարտիա ու մատ հայտարարեց մրցակցին: Կատարվեց 741 փոխանցում, որոնցից 110-ը սխալ: «Ռեալի» փառահեղ խաղի արդյունքում «Լիոնը» իրեն մղձավանջում էր զգում, իսկ վերջում զոհ դարձավ:
Այս ամենը շատ գոհացրեց երկրպագուներին՝ ստիպելով նրանց հոտնկայս ծափահարել: 7 անգամ նրանք սկսեցին հաշվել փոխանցումները: Առաջաին անգամ դա եղավ Ռոնալդու-Մարսելո պատխաղարկումների ժամանակ, երբ բանը ավարտվեց դարպասին կատարված շեղ հարվածով: Իսկ ահա Օզիլը այս երեկոյի գլխավոր փոխանցում կատարողն էր: Արբելոան նույնպես համարձակվեց հայտնվել լավագույնների թվում այս առումով:
|
ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԽԱՂ «ՌԵԱԼԻ» ԿՈՂՄԻՑ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий