«ՌԵԱԼԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՄԱԼԱԳԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂԻՆ


Այս շաբաթվա ընթացքում թիմը անցկացրեց իր 2-րդ մարզումը: Լա լիգայի շրջանակներում «Ռեալը» կմրցի Մալագայի հետ, որը տեղի է ունենալու առաջնության 9-րդ տուրում:
«Սպիտակների» մարզիչը հրավիրել է 27 ֆուտբոլիստների Մալագայի դեմ խաղին նախապատրաստվելու համար: Ալբիոլը և Շահինը շարունակում են վերականգնողական աշխատանքները: Կոենտրաոն մարզվել է մարզասրահում, ում նաև միացել են Կարվալյուն և Լասը: 
«Ռեալը» պատրաստվում է Լա լիգայի շրջանակներում կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա «Լա Ռոսալեդա» մարզադաշտում: Թիմը կհյուրընկալվի տեղի Մալագային: Խմբում մարզվել են 27 ֆուտբոլիստներ, որոնցից 18-ը հիմնական կազմի ֆուտբոլիստներ են եղել: Կաստիլիայից հրավիրվել են նաև մի քանի ֆուտբոլիստներ առաջին թիմին օգնելու համար (Խեսուս, Կարվախալ, Կասադո, Իվան, Պաբլո Գիլ, Օմար, Ալեքս, Խեսե ու Մորատա):
Մարզման սկզբում «Լիոնի» դեմ խաղին մասնակցած ֆուտբոլիստները բաժանվեցին առանձին խմբի, որտեղ խումբը Ռուի Ֆարիա գլխավորությամբ կատարեց ձգվող զորավարժություններ և շարունակեցին մարզվել ըստ գրաֆիկով (Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո, Ալոնսո, Խեդիրա, Դի Մարիա, Օզիլ, Ռոնալդու, Իգուաին):
Մնացած ֆուտբոլիստները՝ 8-ը Կաստիլիայից իսկ 6-ը հիմնական թիմից աշխատեցին ավելի բարդ գրաֆիկով: Կատարեցին մկանները տաքացնող մի շարք վարժություններ և գնդակը հմտորեն վարելու աշխատանքներ:
Վերջում Կասիլյասը, Ադանը և Խեսուսը կատարեցին դարպասապահների համար նախատեսված գնդակը որսալու վարժություններ՝ Սիլվիո Լաուրոյի գլխավորությամբ: Կոենտրաոն, Ալբիոլը, Շահինը և Լասը շարունակում են վերականգնողական աշխատանքները:

Комментариев нет:

Отправить комментарий