Բրազիլացին այսօր կրկին անգամ փաստեց թիմի փայլուն խաղը. «Բոլոր ֆուտբոլիստները օգնում են մեզ: Բոլորը օգնեցին ավելի հեշտ կերպով հասնել մեր նպատակին «Լիոնի» դեմ խաղում: Մենք գործում էինք շատ կոմպակտ և հրատապ էինք մեր գործողություններում: Այս թիմի դեմ պայքարում հաղթանակը երբեք հեշտ չի տրվել մեզ»,- նշել է Մարսելոն:
Պաշտպանը նաև անդրադարձավ Ռոնալդուի տեխնիկական գործողություններին, որպես ասիստենտ. «Մոուրինյոն մեծ մարզիչ է: Երբ Ռոնալդուն նստում է պահեստայինների նստարանին նրա տեղը անմիջապես զգացվում է իր խաղային օղակում: Ռոնալդուն միշտ գոհացնում է թիմի սպասելիքները: Չնայած նրա մեծ փորձը ոչ միշտ է երևում»- ավարտել է «Ռեալի» պաշտպանը:
Դի Մարիան, ով վերջերին խաղում մեկնարկային կազմում էր ևս նշել է իր կարծիքը խաղի մասին. ««Լիոնից» նման զիջումներ չէինք սպասում: Մենք տիրապետում էինք ողջ խաղը, սակայն նրանք ունեցան մի քանի վտանագավոր պահեր, որպեսզի հասնեն հաջողության: Ինչպես բոլորը, այնպես ել ես շատ եմ սիրում խաղալ: Մարզչի որոշումը շատ կարևոր է ինձ համար: Ես պետք է ամեն ինչ անեմ, որ ձեռք բերեմ նրա վստահությունը»,- նշել է Դի Մարիան:
|
ՄԱՐՍԵԼՈՅԻ ԵՎ ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий