ՆԵՅՄԱՐ. «ԵՎՐՈՊԱ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՄ ՀԻՄԱ»


«Սանթոսի» հետ մինչև 2014թ.-ը պայմանագիրը երկարացնելուց  հետո Նեյմարը խոսել է "Globoesporte"-ի հետ. «Գիտեմ, որ «Սանթոսում» մնալով պատմություն եմ կերտում, և ուզում եմ ավելիին հասնել այս ակումբում: Սիրում եմ իմ ակումբը, ինձ դուր է գալիս խաղալ Բրազիլիայում: Ինչպես բազմիցս նշել եմ, երազում եմ խաղալ Եվրոպայում, բայց դեռ 19 տարեկան եմ, շտապելու կարիք չկա»:
«Գիտակցում եմ իմ շուրջը կատարվող բոլոր իրադարձությունները, բոլոր առաջարկների կարևորությունը: Բայց մանրամասն տեղյակ չեմ այդ առաջարկներից, քանի որ հայրս է զբաղվում դրանցով: Ճիշտն ասած, այդքան էլ հետաքրքրված չեմ այդ ամենով: Արդեն ասել էի, որ ուզում եմ մնալ «Սանթոսում», որ երջանիկ եմ այս ակումբում: Սա է կարևոր ինձ համար: Մնացած հարցերով թող զբաղվեն ուրիշները, իսկ իմ պարտականությունը ֆուտբոլ խաղալն է»:
«Դեռ շատ նվաճումների պետք է հասնեմ «Սանթոսի» ու Բրազիլիայի հավաքականի հետ: Ընդամենը 19 տարեկան եմ, ֆուտբոլային կարիերաս նոր եմ սկսել, ու ամեն ինչ դեռ առջևում է: Գոհ եմ իմ ունեցածով, հաջողություններով: Հուսով եմ, որ կշարունակեմ գոլեր խփել ու հաղթանակել իմ թիմի հետ, և իհարկե, տիտղոսներ նվաճել»:
«Աշխարհի ակումբային առաջնությունը պատմություն կերտելու լավ հնարավորություն է ոչ միայն ինձ, այլև «Սանթոսի» ներկա սերդնի համար: Իհարկե, դժվար կլինի հաղթել այս մրցաշարը, բայց անհնար ոչինչ չկա: Միասին կարող ենք հասնել ցանկացած բարձրության»:

Комментариев нет:

Отправить комментарий