Լա լիգայում գոլային փոխանցումներով առաջատարը ևս երկու գոլային փոխանցում կատարեց «Ռամոն Սանչես Պիսխուանում» ու դրանց թիվը հասցրեց 12-ի: Բացի այդ նա խփեց թիմի 4-րդ գոլը ու այդ գոլը նվիրեց իր աներոջը:
Անխել Դի Մարիան ցուցադրեց ոչ միայն իր ֆուտբոլային բարձր որակները, այլև մարդկային: Արգենտինացին նաև հաղորդագրություն ուղարկեց դրախտ իր աներոջ համար, ով մահացել է օրեր առաջ: «Բենֆիկայի» նախկին խաղացողը հերթական հրաշալի խաղը անցկացրեց Մոուրինյոյի ղեկավարությամբ «Սանչես Պիսխուանում»:
Ընդամենը 48 ժամ խաղից առաջ նա Արգենտինայում էր, բայց որպես մեծ պրոֆեսիոնալ, նա վերադարձավ Մադրիդ ու մասնակցեց խաղին: Նա երկու գոլային փոխանցում կատարեց ու խփեց թիմի 4-րդ գոլը, այնպես որ Մոուրինյոն պետք է շատ գոհ լինի:
«Փոստատարը».
Դի Մարիան վերադարձավ, որ միանգամից անցներ իր գործին: Սա նորույթ չէր: Նա փոխանցումներ կատարեց Ռոնալդուին ու Կալյեխոնին, ովքեր կարողացան առանց վարանելու օգտագործել այդ շանսերը: «Ռեալի» կիսապաշտպանը այս ամենից հետո Լա Լիգայի լավագույն «փոտատարն» է՝ կատարած 12 գոլային փոխանցումներով:
Նրա ձախ ոտքի, ինչպես նաև մեծ սրտի շնորհիվ երկրորդ կեսում վերացան մրցակցի՝ խաղը փրկելու բոլոր շանսերը:
Գոլից հետո Դի Մարիան նայեց երկինք, իսկ հետո ձեռքում պահեց մի շապիկ, որի վրա գրված էր.«Գերման, քո պակասությունը միշտ կզգացվի»: Հենց այսպես իր հույզերը արտահայտեց Դի Մարիան:
|
«ՀՐԵՇՏԱԿ» ԴԻ ՄԱՐԻԱՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий