Ռուսաստանի ամենահայտնի սպորտային պորտալներից մեկը՝ Sports.ru-ն, որը մեծ հեղինակություն է վայելում իր ընթերցողների շրջանում ու առանձնանում է հետաքրքիր վերլուծական-քննադատական-նախախաղային նյութերով, ՈՒԵՖԱ-ի ՉԼ-ի վիճակահանությունից հետո անդրադարձել է Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի ու Մադրիդի «Ռեալի» առաջիկա դիմակայությանը՝ նշելով 5 պատճառ, ըստ որոնց մոսկովյան թիմը կհաղթի:
1. Սեյդու Դումբիա. «Ռեալը» տոնեց վեց հաղթանակ՝ հնարավորին 6 խաղից, շատ թարմ է «Սևիլիայի» դեմ խաղից մնացած տպավորությունը: Սրանից հետո ռուսկան թիմի խաղացողների անունները նույնքան հնչեղ չեն լինի մադրիդցիների ֆոնի վրա, բայց «ԲԿՄԱ»-ի կազմում կա մի խաղացող, ով իր որակներով չի զիջում մադրիդցիների հարձակվողներին: Դումբիան հինգ գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ընթացքում և ներկայումս գտնվում է ռմբարկուների ցուցակի երրորդ հորիզոնականում: Եթե ինչ-որ մեկը կփորձի համեմատել «Լիլին» Մադրիդի «Ռեալի» հետ, ուղակի պետք է նրան հիշեցնել այն, որ Դումբիան խաղալու է ոչ թե բրենդի դեմ, այլ պաշտպանների՝ Սերխիո Ռամոսի, Պեպեի… Անհամեմատելի ֆուտբոլիստներ են նրանք: Բարձրակարգ ֆուտբոլիստների հետ գործ պետք է ունենալ: Բայց նրանք նույնպես միս ու արյունից են ու կարող են սխալվել:
Սեյդու Դումբիա… Սա պարզապես անուն չէ, սա նաև միջոցների հիանալի համադրում է: Այն մասին, որ բանակայիններին հարկավոր է համալրում, հիմա խոսում են ամեն անկյունում: Եվ այդ ամենի մասին խոսում են հեգնական տոնով, քանի որ չի կարելի հայտավորել խաղացողի, ով արդեն խաղացել է ՉԼ-ում այս տարի: Բայց Դումբիան եկել է Շվեյցարիայի «Յանգ Բոյսից», Կեյսուկե Հոնդան՝ «Վենլոյից», իսկ Զորան Տոշիչը իրականում մեկն էր «Պարտիզանից», ով գործուղման էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե բանակայինների սկաուտները աշխատեն նույնքան ժրաջան, ապա ոչ միայն նոր աստղեր կհայտնաբերեն, այլև նոր խնդիրներ կպատրաստեն սենյոր Ժոզեի համար:
2. «Գեներալ» սառնամանիքը. Մեկնաբանելով վիճակահանության արդյունքները՝ «Բարսելոնայի» սպորտային տնօրենը նշեց, որ իրենց բախտը բերել է, որ կարիք չի լինի մեկնել ցուրտ Ռուսաստան: Մի քանի րոպե անց Սանդրո Ռոսելը նույնպես ուշադրություն դարձրեց այս հանգամանքի վրա: Նրանց հասկանալ կարելի է՝ հիմնվելով Ճապոնիայում անցկացվող աշխարհի ակումբային առաջնությանը մեկնելու փորձի վրա, քանի որ մի քանի ժամ թռիչքը ու դրան հաջորդող 0-ից ցածր ջերմաստիճանը կարող են շատ վատ անդրադառնալ խաղացողների ՕԳԳ-ի վրա:
Մյուս կողմից «ԲԿՄԱ»-ն կպատրաստվի խաղին՝ բացառելով «Բեռնաբեուում» հատուկ պայմանների հարմարվելու խնդիրը: Երբ Լեոնիդ Սլուցկին խոսում է թիմերի հավասար շանսերի մասին, նա չի չափազանցնում: Ինչքան էլ պատրաստվեն տաք երկրներում, ինչքան էլ բանակայինների կազմում լինեն տաքն ու արևը այդքան սիրող ֆուտբոլիստներ, նրանք բոլորը կհիշեն, թե ինչպես է պետք խաղալ ցրտին, ինչպես շարժվել ու ճիշտ գործել, ինչը չի կարելի ասել մադրիդցիների մասին:
3. Լեփ-լեցուն «Լուժնիկին». Վերջապես «դարեր» հետո կգա այն օրը, երբ հեռուստադիտողը կկարողանա գնահատել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում ազատ տեղերով չփայլող, լեփ-լեցուն մարզադաշտը: Բանը միայն նրանում չէ, որ թիմը դուրս է եկել ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ, այլ նաև այն, որ մրցակիցը շատ հզոր է, աշխարհի ամենատիտղոսակիր թիմն է ու ներկայիս խաղարկության գլխավոր ֆավորիտներից մեկը, որի կազմում հավաքված են գերաստղեր: Հայտնի չէ, թե ինչպես կներկայանան երկրպագուները այս խաղին, բայց մի բան պարզ է. ոմանց համար այս խաղը դառնալու է «մերոնցականների» ու «ոչ մերոնցականների» մրցավեճ, այլ ոչ թե պարզապես «ԲԿՄԱ»-«Մադրիդ»:
Արհեստական խոտածածկը ևս մեկ հանգամանք է, որին ուշադրություն էին դարձնում մոսկվացիների ապագա մրցակիցները: Նույնիսկ հաշվի առնելով այն, որ մադրիդցիները ավելի շատ սիրում են կտրուկ հակագրոհել, քան թե դիրքային գրոհներ անել՝ չի կարելի անտեսել արհեստական ծածկույթի հանգամանքը:
4. Մրցակցի հսկայական խնդիրները. Այո՛: Հիմա «Ռեալը» գտնվում է հիանալի վիճակում, բայց չես կարող ասել, թե ինչ կլինի երեք ամիս հետո: Ֆիզիկական անկումը միայն կարող են կանխատեսել ֆիզպատրաստության մարզիչները, ովքեր զբաղվել են թիմի միջմրցաշրջանային պատրաստությամբ: Նույն «Բարսելոնան» ամեն գարուն հանդիպում է նմանատիպ խնդիրների՝ ընկնելով ֆիզիկական անբավարարության փոսը: «Մադրիդը» ծանր գրաֆիկով խաղեր է անցկացնելու, լինելու է հավերժ մրցակցի հետ վազոցի-բռնոցին, մինչդեռ բանակայինները պատրաստվելու են միայն կոնկրետ մրցակցի դեմ խաղին: «Սերուցքայինների» տակտիկան բոլորի համար բացահայտված է, դրված է բոլորի սեղաններին: Սլուցկու համար դիտարկելու բաներ շատ կլինեն՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նա ու Մոուրինյոն իրար շատ լավ են ճանաչում:
Վնասվածքները, կոնֆլիկտները թիմում.. Այս ամենը կարող է նպաստել, որ բանակայինները հաղթահարեն այս փուլը: Կրիշտիանու Ռոնալդուի մասին խոսելն անգամ ավելորդ է: Նրա խաղերը «Լևանտեի» ու «Բարսելոնայի» հետ ապացուցում են, որ կապույտ-կարմիր գույները զրկում են նրան բոլոր հնարավորություններից:
5. Հրաշքների աշխարհը. Տնտեսական ճգնաժամի սկսվելուն պես Ռուսաստան եկան շատ հաջողություններ հոկեյում, ֆուտբոլում ու Եվրատեսիլում՝ կարծես թե կոմպենսացնելով քաղաքացիների բացասական էմոցիաները: Մարտ ամսին, եթե ինչ որ մեկը մոռացել է, երկրում կայանալու են նախագահական ընտրությունները: Իսկ բոլոր հրաշքները, որպես կանոն, Ռուսաստանում տեղի են ունենում նախընտրական ժամանակահատվածում: Եթե սա էլ չի համոզում Ձեզ, ապա վերջին արգումենտը վիճակագրությունն է. «ԲԿՄԱ»-ն երբեք չի պարտվել իսպանական ակումբներին:
Sports.ru-ի խմբագրությունը չի բացառում, որ խաղի պահին այս պատճառները կարող են ավելի շատ դառնալ:
|
ՌՈՒՍՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ…ՀԻՆԳ ՊԱՏՃԱՌ, ԸՍՏ ՈՐՈՆՑ «ԲԿՄԱ»-Ն ԿՀԱՂԹԻ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий