«Այս պարգևը ստանալը մեծ պատիվ է ինձ համար: Երանի կարողանամ ավելի շատ հանդիպումներ անցկացնել ու նոր հաջողություններ ունենալ հավաքականի հետ միասին»:
2009թ.-ի նոյեմբերի 14-ը Իկեր Կասիլյասի համար հիշարժան օր էր: «Արգենտինաի» հետ խաղը հավաքականի կազմում 100-րդն էր նրա համար: Այդ օրվանից հետո նա ևս 25 խաղ է անցկացրել հավաքականում, իսկ երկու խաղ հետո «Ռեալի» ավագը կգերազանցի Սուբիսառետայի ցուցանիշը՝ դառնալով հավաքականի կազմում երբեև ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Երեկ Ուեֆան պարգև է հանձնել Կասիլյասին 100-րդ խաղի համար՝ հատուկ գլխարկ ու շքանշան: «Այս պարգևը ստանալը մեծ պատիվ է ինձ համար: Երանի կարողանամ ավելի շատ հանդիպումներ անցկացնել ու նոր հաջողություններ ունենալ հավաքականի հետ միասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներին ինձ վստահելու համար, ինչպես նաև խաղընկերներիս՝ օգնության ու աջակցության համար»:
Հուլիս ամսին Ուեֆայի Գործադիր կոմիտեն որոշում կայացրեց պարգևատրել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր 100-րդ հանդիպումը կանցկացնեն իրենց ազգային հավաքականների կազմում: Աշխարհում 111 ֆուտբոլիստ արդեն հասել է այս նվաճմանը: Նրանց թվում է նաև «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը, որն արդեն 125 անգամ կրել է հավաքականի մարզաշապիկը: Միայն երկու խաղ է բաժանում նրան Իսպանիայի պատմության մեջ հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը հռչակվելուց: Այդ ցանկալի պահը կգա շատ շուտով՝ Անգլիայի ու Կոստա Ռիկայի հետ խաղերից հետո:
Խոսե Ռոկայի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ձեռքից Իկեր Կասիլյասը ստացավ հատուկ գլխարկ ու շքանշան: «Այս պարգևը ստանալը մեծ պատիվ է ինձ համար: Երանի կարողանամ ավելի շատ հանդիպումներ անցակցնել ու նոր հաջողություններ ունենալ հավաքականի հետ միասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներին ինձ վստահելու համար, ինչպես նաև խաղընկերներիս՝ օգնության ու աջակցության համար»,-նշել է «Ռեալի» ավագը:
Հավաքականի կազմում անցկացրած 125 խաղում Կասիլյասը գրանցել է 92 հաղթանակ, 21 ոչ-ոքի և ընդամենը 12 պարտություն: Այս ցուցանիշները գերազանց կարելի է համարել՝ հաշվի առնելով, որ Կասիլյասը հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2000թ.-ին՝ Շվեդիայի դեմ խաղում (1-1):
|
ԿԱՍԻԼՅԱՍԸ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՈՒԵՖԱ-Ի ԿՈՂՄԻՑ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий