Ռոնալդուն ունի գոլ խփելու լավագույն միջին ցուցանիշը «Ռեալի» ողջ պատմության ընթացքում: Վերջին շաբաթում նրա գրանցած ցուցանիշը զարմանալի էր՝ 5 գոլ 2 խաղում: Պորտուգալացի աստղը խփել է 103 գոլ 106 պաշտոնական խաղերում՝ գրանցելով միջինը 0.97 գոլ մեկ խաղում ցուցանիշը:
Ռոնալդուն եկավ Մադրիդ 2009/10 մրցաշրջանում ակումբում նոր պատմություն կերտելու նպատակով ու առայժմ կատարում է այդ առաջադրանքը: Առաջին տարում նա դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 33 գոլ՝ 26 գոլ Լա լիգայում ու 7 գոլ ՉԼ-ում:
Երկրորդ տարում նա արձանագրեց երեք անհավանական ռեկորդ: Նախ խփեց 49 , ինչը չէր հաջողվել անել նախկինում ոչ մի ուրիշ մադրիդիստի (Պուշկաշը խփել էր 47գոլ): Նա խփեց 40 գոլ ու դարձավ առաջնության պատմության մեջ ռեկորդակիր՝ գերազանցելով նախկինում Ուգո Սանչեսի ու Թելմո Սարայի սահմանած 38 գոլի շեմը: Նա նաև խփեց 7 գոլ գավաթի խաղարկությունում ու 6 գոլ Չեմպիոնների լիգայում:
Թվում է, թե դա Ռոնալդուի կարողությունների սահմանն է, բայց այս տարի նա խփել է 17 գոլ նույնքան խաղերում (13 գոլ առաջնությունում, 3 գոլ ՉԼ-ում ու 1 գոլ սուպերգավաթի խաղում):
Ռոնալդուի տպավորիչ խաղը «Ռեալում» էլ ավելի ցայտուն կարտահայտվի, եթե համեմատենք նրա այս ցուանիշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գրանցած միջինը 0.40 գոլ մեկ խաղում ցուցանիշի հետ: Անգլիական ակումբում նա մասնակցել է 292 խաղի ու խփել է 118 գոլ, ինչը միայն 15 գոլով է ավել նրա՝ «Ռեալում» ցույց տված արդյունքից:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՌՈՆԱԼԴՈՒՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է «ՌԵԱԼԻ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий