Թիմը «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելու է տեղի Վալենսիային, որի հետ պայքարում կփորձի լուծել հանդիպման ելքը: Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 01:00-ին:
Մարզմանը ներկա չէին այն ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվել են ազգային հավաքական և մոտակա մեկ շաբաթվա ընթացքում փորձելու են օգնել հայրենակիցներին:
Ժոզե Մոուրինյոն մարզումը սկսեց հիմնական կազմի 5 ֆուտբոլիստների հետ (Շահին, Լաս, Գրաներո, Կալյեխոն և Ադան):
Վնասվածքների պատճառով բացակայում են Կական, Մարսելոն, Դի Մարիան և Կառվալյուն:
Առաջին թիմի ֆուտբոլիստների հետ մարզվեցին նաև Կաստիլյաի ֆուտբոլիստները: Մարզումը անցկացվեց Վալդեբեբասի խոտածածկին: Կաստիլիայի ֆուտբոլիստները երկու օր անընդմեջ մասնակցում են առաջին թիմի մարզումներին:
Դարպասպահները մարզվել են Սիլվինյո Լաուրոյի գլխավորությամբ: Ադանը, Կառլոս Մոլինան և Ռիկարդո Պաչեչոն կատարեցին մկանները տաքացնող և գնդակը հմտորեն որսալու վարժություններ:
Հիշեցնենք, որ Կական, Մարսելոն, Դի Մարիան և Կառվալյուն շարունակում են վերականգնվել վնասվածքներից:
|
ԹԻՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼԱ ԼԻԳԱՅԻ ԽԱՂԻՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий