ԿԱՍԻԼՅԱՍԸ, ԱԼՈՆՍՈՆ. ԱՐԲԵԼՈԱՆ ՈՒ ԱԼԲԻՈԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ


«Առաջին անգամ այն «Ուեմբլի» մարզադաշտում կրելը շատ հիշարժան կլինի բոլորիս համար»,-նշել է Խաբի Ալոնսոն:
«Ադիդասն» ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հինգշաբթի օրը ներկայացրել են ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ պատրաստված հատուկ 2012-ի ամռանը Ուկրաինայում ու Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար: Շնորհանդեսին «Ռեալի» ֆուտբոլիստներից ներկա էին Իկեր Կասիլյասը, Խաբի Ալոնսոն, Ռաուլ Ալբիոլն ու Ալվարո Արբելոան: Ալոնսոն ընդգծել է այս մարզաշապիկները առաջին անգամ «Ուեմբլիում»՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղին  կրելու հաճույքը: «Ինչպես մարզադաշտը, այնպես էլ մրցակիցը ավելի հիշաժան կդարձնի մարզաշապիկի առաջին գործածումը: Ազգային հավաքականի գույները պաշտպանելը միշտ էլ մեծ պատիվ է, և հուսով ենք, որ Ավստրիայում ու Շվեյցարիայում կայացած առաջնության պես հաջող հանդես կգանք նաև այս մեկում»:
«Անցյալն արդեն կարևոր չէ: Պետք է ամեն ինչ նորից սկսել» նշանաբանով «Ադիդասն» ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել են հավաքականի նոր մարզաշապիկները, որոնք ֆուտբոլիստներն առաջին անգամ կրելու են այս շաբաթ Անգլիայի հավաքականի հետ խաղում, ինչպես նաև հետագայում Եվրո 2012-ի հանդիպումներին:
Արարողությանը ներկա էին «Ռեալի» 4 ֆուտբոլիստ՝ Կասիլյասը, Ալոնսոն, Արբելոան ու Ալբիոլը: «Ռեալի» ու հավաքականի ավագը հույս է հայտնել, որ նոր մարզաշապիկը նույնքան հաջողակ կլինի, որքան նախորդը: «Հուսով ենք, որ այս մարզաշապիկով կդառնանք Եվրոպայի չեմպիոն: Ընտրել եմ դեղին գույնը, քանի որ այն Իսպանիայի դրոշի երկրորդ գույնն է, ու իմ կարծիքով շատ գեղեցիկ է»:
Nueva camiseta de la Selección Española
Nueva camiseta de la Selección Española
Nueva camiseta de la Selección Española
Nueva camiseta de la Selección Española

Комментариев нет:

Отправить комментарий