Ալոնսոն փաստեց հերթական գեղեցիկ խաղը թիմի կատարմամբ. «Առաջնության 10-րդ տուրում թիմը ուղակի ծեծի ենթարկեց Վիլյառեալին: Կարևոր է պահպանել պարբերականությունը: Մեր քայլերում մենք շատ հաշվեկշիռ ենք: Երեք միավորները շատ հեշտությամբ տրվեցին մեզ»,- նշել է Ալոնսոն:
«Սպիտակների» կիսապաշտպանը իր դիրքը երկրորդ կեսում զիջեց Ֆաբիո Կոենտրաոյին. «Երբ մենք առավելություն ենք ստանում խաղի հենց սկզբում, իրադարձությունները ավելի հեշտ են դասավորովում մեզ համար: Մենք անկացրեցինք հիանալի առաջին կես, իսկ երկրորդ կեսում խնայեցինք մեր ուժերը շաբաթ օրը կայանալիք հանդիպման համար»,- ավելացրել է կիսապաշտպանը:
«Ռեալի» խաղացողը կարծում է, որ թիմի ներուժը դեռ բարելավման տեղեր ունի. «Մենք շարունակում ենք հաղթանակներ տոնել, բայց կա նաև պարտության վտանգը: Մենք կարողանում ենք արագ գոլեր հեղինակել, և դա ինձ ամենից շատն է դուր գալիս: Բոլոր ֆուտբոլիստները լավ վերահսկում են խաղը: Սա ամենակարևոր նախադրյալներից մեկն է, որի շնորհիվ թիմը շարունակում է աճ գրանցել»,- ավարտել է «սպիտակների» բազկ կիսապաշտպանը:
|
ԱԼՈՆՍՈՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий