«Ալոնսոն ծափողջույնների է արժանի: Նա խաղի տեմպը վերահսկելու իսկական վարպետ է, ու լավ գիտի, որ թիմն իր կարիքն ունի»:
Էմիլիո Բուտրագենիոն նույնպես վերլուծել է «Վիլյառելալի» դեմ տարած երեկվա հաղթանակը: «Խաղը շատ ամբողջական ստացվեց, հատկապես դիտարժան էին առաջին 15-20 րոպեները՝ պրեսսինգ մրցակցի կիսադաշտում ու գնդակի լիարժեք վերահսկողություն սեփական դարպասի մատույցներում: «Բեռնաբեուում» հավաքված երկրպագուները հիանալի զգացողություններ ապրեցին»:
Բուտրագենիոն հատկապես առանձնացրեց Խաբի Ալոնսոյի ցուցադրած խաղն ու դերը հաղթանակի կայացման մեջ. «Ալոնսոն ծափողջույնների է արժանի: Նա խաղի տեմպը վերահսկելու իսկական վարպետ է, ու լավ գիտի, որ թիմն իր կարիքն ունի: Երկրպագուները նույնպես տեսնում ու գնահատում են նրա կատարած մեծ աշխատանքը»,-նշել է Բուտրագենիոն՝ գովելով նաև թիմի ընտրած մարտավարությունն ու խաղաոճը. «Պաշտպանությունը հուսալի էր գործում, իսկ առջևի գծում հաջողության հասնելու բազմաթիվ միջոցներ ունենք: Բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակ են ձեռք բերում, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»:
«Խաղը շատ ամբողջական ստացվեց, հատկապես դիտարժան էին առաջին 15-20 րոպեները՝ պրեսսինգ մրցակցի կիսադաշտում ու գնդակի լիարժեք վերահսկողություն սեփական դարպասի մատույցներում»: Վերջում Բուտրագենիոն խոսել է Շահինի մասին. «Անհամբեր սպասում ենք նրա ապաքինմանը: Դաշտի կենտրոնում շատ օգտակար կլինի թիմի համար»:
|
ԲՈՒՏՐԱԳԵՆԻՈ. «ՇԱՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԱՑՎԵՑ, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԻՏԱՐժԱՆ ԷԻՆ ԱՌԱՋԻՆ 20 ՐՈՊԵՆԵՐԸ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий