Մադրիդը օրեցոր հզորանում է. «Գալակտիկոսը» չի մոռացվում: Կրիշտիանուն նորանոր ռեկորդներ է խփում, գալակտիկոսները անհասանելի մեծություններ են թվում:
Այսօր 01Realmadrid.Blogspot.com-ը ձեզ է ներկայացնում հերթական վիդեոն, որը իր բնույթով միանշանակ տարբերվում է այս շարքի յուրաքանչյուր վիդեոյից: Ձեզ ենք ներկայացնում «ամենաերիտասարդ» գալակտիկոսներին՝ Բեքհեմին և Կասիլյասին: Առաջինը վերջինն էր այդ փառահեղ նախագծում, իսկ Իկերը այդտեղ հայտնվեց սեփական տաղանդի և բախտի չափից շատ բարյացակամ լինելու շնորհիվ: Տեսանյութը առաջին րոպեից մինչև վերջին րոպեն բնութագրում է «Գալակտիկոս» կոչվող առեղծվածը՝ նրա 2 շատ կարևոր բաղկացուցիչ մասնիկների դեմքերով: Ֆինանսական գերհսկայական նախագիծը ամբողջովին արդարացրեց իրեն: Մադրիդիստը հպարտանալու առիթը կարող է բաց չթողնել. ֆուտբոլի պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքը «Ռեալն» էր: Արդի ֆուտբոլում շատ և որոշ դեպքերում հաջողակ են կրկնօրինակումները, սակայն «Գալակտիկոսի» դեպքը լրիվ այլ էր…
Առաջարկում ենք դիտել կադրեր Բեքհեմի և Կասիլյասի կարիերայից, մարզումներից, առօրյայից… Իսկ վերջում… Վերջում կրկին վերհիշում ենք 2006-2007 անմոռանալի մրցաշրջանը:
|
ՎԻԴԵՈ 2011/ «ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ» ԳԱԼԱԿՏԻԿՈՍՆԵՐԸ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий