Տեղի ունեցավ թիմի առաջին մարզումը Վիլյառեալի դեմ խաղից հետո: Ժոզե Մոուրինյոն մարզմանը հրավիրել էր նաև երկրորդ թիմի ֆուտբոլիստներից մի քանիսին:
Կաստիլիայից առաջին թիմի հետ մարզվում էին Խեսուսը, Թոմաս Մեխիասը, Դենիս Մարտինեսը, Մենդեսը, Ռաուլ Ռուիսը, Իվան Գոնսալեսը, Խոսելուն, Նաչոն և Կարվախալը: Ուրախալի լուրն այն է, որ Լասը վերդարձել է մարզումների: Այն ֆուտբոլիստները, ովքեր երեկ մասնակցել էին Վիլյառեալի դեմ խաղին այսօր մարզումն անցկացրեցին ավելի ինտենսիվ բնույթով: Կառվալյուն դեռ շարունակում է վերականգնողական աշխատանքները:
Մարզմանը մասնակցում էին 34 ֆուտբոլիստներ, ովքեր կատարեցին նուրբ մկանները տաքացնելու և մեկ հպումով փոխանցումներ կատարելու վարժություններ՝ Մոուրինյոի և ֆիթնեսի մարզիչ Ռուի Ֆարիայի գլխավորությամբ: Կասիլյասը, Արբելոան, Ռամոսը, Պեպեն, Մարսելոն, Ալոնսոն, Խեդիրան, Կական, Դի Մարիան, Ռոնալդուն և Բենզեման մարզվեցին ավելի թեթև գրաֆիկով:
Երկրորդ խումբը ավելի բարդ գրաֆիկով մարզում անցկացրեց, որտեղ մարզվում էին Լասը, Կալյեխոնը, Գրաներոն, Ալթինթոփը, Օզիլը, Շահինը, Վարանեն, Իգուաինը, Կոենտրաոն, Ալբիոլը, Թոմաս Մեխիասը, Դենիս Մարտինեսը, Մենդեսը, Ռաուլ Ռուիսը, Իվան Գոնսալեսը, Խեսելուն, Նաչոն և Կարվախալը: Ընդահանուր առմամբ այս խմբում մարզվեցին 20 ֆուտբոլիստներ:
Ադանը, Խեսուսը և Թոմաս Մեխիասը կատարեցին գնդակը որասալու և ձեռքերի մկանները տաքացնելու վարժություններ: Նրանք մարզվեցին Սիլվինյո Լաուրոյի գլխավորությամբ: Կառվալյուն դեռ պատրաստ չէ մարզվել խոտածածկին:
'
|
ԼԱՍԸ ՄԻԱՑԱՎ ԽՄԲԻՆ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий