ՌԱՄՈՍԻ ԵՎ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Կարիմ Բենզեման մեկ անգամ ևս ցույց տվեց իր գերազանց մարզավիճակը Վիլյառեալի դեմ խաղում:
Բենզեմա.
«Ինձ դուր են գալիս նմանատիպ հանդիպումները: Հատկապես առաջին խաղակեսում թիմը արտակարգ գործեց: Ինձ համար «Ռեալը» լավագույն թիմն է Լա լիգայի թիմերի շարքում: Մեզ համար կարևոր է թիմի միավորները: Կապ չունի թե ով դարձավ գոլի հեղինակ, կամ ով լավ հանդիպում անցկացրեց: Մեր առջև դրված առաքելությունը մենք հիանալի կերպով կատարեցինք և օգնեցինք թիմին հերթական անգամ»,- նշել է Բենզեման:
Ռամոս.
«Թիմում կատարվել են հիանալի փոփոխությունները: Նախկինի համեմատ թիմը հիմա իդեալական վիճակում է: Մենք խաղացինք մեծ ֆուտբոլ: Առաջին կեսում հասանք արդյունքի, իսկ երկրորդ կեսում թուլացրեցինք ճնշումը և խաղը անցկացրեցինք ավելի հանգիստ տեմպով: Կարևորն այն է, որ թիմը ունենա մրցունակ աշխատուժ»,- ավարտել է «սպիտակների» երկրորդ ավագը:

Комментариев нет:

Отправить комментарий