ԴԻ ՄԱՐԻԱ. «ԵՍ ԿՐԿԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ, ԻՆՉԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»


Անխել Դի Մարիան ամենաակտիվներից էր երեկ «Վիլյառեալի» դեմ խաղում ու խփեց թիմի երրորդ գնդակը.
«Պետք է քրտնաջան աշխատենք այս հաղթարշավը շարունակելու համար: Ես շատ ուրախ եմ, որովհետև լավ են ընթանում գործերս: Կրկին վստահություն եմ զգում, ինչը շատ կարևոր է ինձ համար»:
«Մենք պիտի ճնշում գործադրենք ու գոլ խփենք հենց խաղասկզբում, որպեսզի վերահսկենք հանդիպումը: Մենք ճնշում ենք մրցակիցներին և կարողանում ենք հիանալի հակագրոհներ ձեռնարկել: Մենք շատ ավելի լավ ենք կատարում գլխավոր նպատակները»:
«Մենք պիտի գրոհենք խաղի սկզբից, սակայն նաև պետք է իմանանք ինչպես կառավարել վերահսկողությունը: Հուսով եմ իրադարձությունները լավ ընթացք կունենան ինձ համար: Ուրախ եմ հաղթանակի համար, ինչպես նաև խփածս գնդակի, քանի որ երկար ժամանակ չէի դարձել գոլի հեղինակ: Ես դա անելու հնարավորություն ունեցա այս խաղում, և դա գեղեցիկ ինչ-որ բան էր ինձ համար»:

Комментариев нет:

Отправить комментарий