Կական գոլի հեղինակ դարձավ «Վիլյառեալի» հետ խաղում և արտահայտեց իր ուրախությունը թիմի հաղթանակի կապակցությամբ:
«Իրերը շատ լավ են դասավորվում ինձ համար: Երկար ժամանակ չէի խաղացել 90 րոպե: Ես ինձ հոգեպես ու ֆիզիկապես լավ եմ զգում և դա կօգտագօրծեմ թիմին օգնելու համար: Աստիճանաբար ավելի վստահ եմ ինձ զգում: Երջանիկ եմ ամենինչի համար»:
«Մենք շատ լավ խաղացինք ու վճռեցինք հանդիպման ելքը արդեն առաջին խաղակեսում: Նորմալ է, որ թուլացրեցինք տեմպն ընդմիջումից հետո: Դա հասկանալի է: Շատ հատուկ հանդիպում էր ինչպես իմ, այնպես էլ «Ռեալի» համար: Մենք շարունակում ենք միավորներ վաստակել առաջնությունում, որը բավականին դժվար է: Մենք անընդհատ աճում ու ավելի ենք ուժեղանում»:
«Ողջ թիմի աշխատանքը շատ մեծ նշանակություն ունի: Մենք բոլորս կարևորություն ենք զգում: Սա երկար առաջնություն է, և թիմի որակը անչափ կարևոր է և շատ կօգնի մեզ»: |
ԿԱԿԱ. «ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ. ԻՐԵՐԸ ՇԱՏ ԼԱՎ ԵՆ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий