Ինչպես և խաղի նախօրեին, այնպես էլ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն մամլո սրահում իր տեղը զիջեց իր օգնական Այտոր Կարանկային, ով իր գոհունակությունը հայտնեց թիմի ներուժից. «Մենք երջանիկ ենք Բենզեմայի ու Իգուաինի հետ: Նրանք երբ խաղում են, խփում են գոլեր: Նրանց երկուսի հաջողությունը ողջ թիմի հաջողությունն է»:
«Մեր նպատակն է շարունակաբար գոլեր խփելը: Մենք աշխատում ենք Մադրիդը դարձնել լավագույնը, սակայն դրա համար դեռ շատ անելիքներ ունենք»,-ասաց Կարանկան` դադարեցնելով էյֆորիան:
Նա նաև բացատրեց, որ մրցակիցների վրա ճնշում գործադրելը, ինչը մենք տեսնում ենք վերջին խաղերում, թիմի ֆիզիկապես լավ վիճակում լինելու արդյունքն է:
Կարանկան նաև ընդգծեց, որ խաղասկզբի գոլերը շատ են օգնում թիմին. «Վերջին մի քանի խաղերում մենք շատ արագ ենք կարողանում գրավել մրցակիցների դարպասը և միանգամից թուլացնում ճնշումը, քանի որ դժվար աշխատանք ենք կատարում: Խաղի ընթացքում տարբերությունը շատ է զգացվում: Մենք ողջ խաղի ընթացքում տիրում ենք առավելությանը»: Եվ վերջում մարզիչը խոսեց Էստեբան Գրաներոյի մասին. «Անցյալ տարի նա խաղեր անցկացրեց, սակայն միջմրցաշրջանում վնասվածք ստացավ, ինչը դժվարեցնում է ցանկացած խաղացողի դինամիկան: Ամեն դեպքում, նա կարևոր է մեզ համար և կարծում եմ, որ դեռ շատ կօգնի թիմին»: |
ԿԱՐԱՆԿԱ. «ՄԵՆՔ ԵՐՋԱՆԻԿ ԵՆՔ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՈՒ ԻԳՈՒԱԻՆԻ ՀԵՏ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий