ՎԻԴԵՈ | ՓԱՌԱՎՈՐ ԹԻՄԻ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՍՏՂԵՐԸ


Մեկ, երկու, երեք ... տասնմեկ. ամենևին չեմ փորձել հաշվել, պարզապես մեկից տասնմեկ թվերը արտասանելիս փորձել եմ ամեն մեկից հետո հիշել այդ համարը կրող լեգենդար Մադրիդիստի: Հնարավոր է, որ չենք խորանում կոնկրետ ֆուտբոլիստի համարի վրա, սակայն տարիներ հետո տեսնում ենք, թե ինչպիսի մեծություններ են կրել այդ շապիկը:  Ինքս կողմ եմ ասելու, որ թիմը չի կարող ունենալ երկու-երեքից ավելի լեգենդներ, սակայն լեգենդար ֆուտբոլիստների քանակը աճում է թիմի փառավոր պատմությանը զուգընթաց: 
Հրաշալի վիդեո ենք ներկայացնում Ձեր դատին, նախատեսված թե՛ նախորդ դարից սկսած «բլանկոս» պաշտողների, թե՛ վերջին տարիների: Հիշեք կամ ծանոթացեք թիմի պատմության ֆուտբոլիստներին: Ասելով «ինը» համար նախ և առաջ հիշեք պատմություն կերտած Դի Ստեֆանոյին ու Սանչեսին, հետո նոր ներկայիս ռմբարկու Բենզեմային, կամ երեք, չորս, որոնք կրել են փառքի հասած Կառլոսը, Հիերոն և այլն... 
Կարծում ենք անգլերենի միջին իմացությամբ կարող ենք հասկանալ բառերը:  Ձեզ համար էլ կարող եք ընտրել տվյալ համարի լավագույններին: Հաճելի դիտում:

Комментариев нет:

Отправить комментарий