ԿԱՍԻԼՅԱՍ. «ՄԻՆՉԵՎ ԿԼԱՍԻԿՈՆ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽՎԵԼ»


Իսպանիայի ազգային հավաքականը ներկայացրել է Եվրո 2012-ի համար պատրաստված մարզաշապիկները: Շնորհանդեսի ժամանակ հավաքականի ու «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին հարցրել են Լա լիգայի մոտակա կլասիկոյի մասին. «Մինչև կլասիկոն շատ բաներ կարող են փոխվել»,-նշել է «արքայական» թիմի ավագը:
«Դեռ վաղ է խոսել այդ խաղից, քանի որ այլ կարևոր հանդիպումներ ունենք մինչև կլասիկոն ու այդ ընթացքում կարող է շատ բան փոխվել»:
«Հիմա կենտրոնանալու ենք հավաքականի խաղերի վրա, հետո արդեն ուշադրությունը սևեռելու ենք Լա լիգայի վրա»: Այսպիսով, Կասիլյասը նախընտրում է խոսել հավաքականի առաջիկա երկու խաղերի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий