«Ռեալում» ունենալ եզրային հարձակվողներ, ովքեր ունակ են գոլեր խփել, ու երեք կենտրոնական հարձակվող իրոք որ մեկ խնդիր է ինձ համար: Բոլորը մինչև երեքշաբթի կամ մինչև կիրակի կարող են մտածել, որ հիանալի մարզավիճակում գտնվող երկու հարձակվող ունենալը իմ համար լուրջ խնդիր է, բայց ավելի լուրջ կլիներ, եթե ունենայի մեկը կամ ընդհանրապես չունենայի: Սա լավ է թե՛ իմ, թե՛ թիմի համար»:
«Իմ համար չկան մեկնարկային կազմի խաղացողներ, երբ թիմում խաղում են այսպիսի լավ խաղացողներ, ինչպիսիք այստեղ: Ինձ համար դժվար է ասել, որ այս մեկը մեկնարկային կազմի խաղացող է, այս մեկը՝ ոչ: Մի խաղացողի համար դժվար է խաղալ երեք, չորիս, հինգ, վեց խաղ անընդմեջ, իսկ մյուսի համար՝ նույնքան ժամանակ նստել պահեստայինների նստարանին: Բոլորն էլ շատ լավ խաղացողներ են: Կարիմը շատ լավ մեկնարկ ունեցավ, իսկ Իգուաինը հիմա շատ գոլեր է խփում: Սա հիանալի է բոլորիս համար»:
«Բենզեման պահեստային էր ու դաշտ դուրս կգար, եթե մենք վատ վիճակում լինեինք: Նա տաքանում էր, երբ հաշիվը 0-0 էր, ու կարող էր և դաշտ դուրս գալ: Բայց հետո մենք գոլ խփեցինք ու կարիք չկար ռիսկի դիմելու: Նա նոր է ապաքինվել վնասածքից ու նրա համար լավ կլինի, որ մարզվի վաղը ու երկուշաբթի: Նրա համար շատ կարևոր է մարզվել երեք-չորս օր թեթև, բայց մկանային վնասվածքից ապաքինվելուց հետո»:
«Ես նայում եմ բոլոր խաղացողների կարողություններին, երբ որոշում եմ կազմը: Ամեն անգամ դու պետք է պլաններ մշակես, բայց երբեմն խաղը սպասվածից տարբեր է ընթանում: Իգուաինը ու Բենզեման տարբեր կարողություններ ունեն, բայց մի բան ընդհանուր է երկուսի մոտ. երկուսն էլ գոլեր են խփում»:
Комментариев нет:
Отправить комментарий