«ՌԵԱԼԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՉԼ-Ի ԽԱՂԻՆ


Բետիսի դեմ տարած հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոն մարզում անցկարեց Վալդեբեբասում՝ ժամը 11:00-ին (Իսպանիայի ժամանակով):
Առանց հանգիստ վերցնելու՝ թիմը պատրաստվում է երեքշաբթի օրը կայանալիք ՉԼ-ի խաղին, որտեղ «Ռեալը» կմրցի «Լիոնի» հետ: Մարզիչը հրավիրել էր 20 ֆուտբոլիսնտների: Լասը ավարտել է իր մարզչական դասընթացները սպորտ-դպրոցում իսկ Կառվալյուն, Շահինը և Ալբիոլը շարունակում են իրենց վերականգնողական աշխատանքները:
Թիմը բաժանվեց 2 խմբի: Առաջին խմբում էին այն ֆուտբոլիստները, ովքեր երեկ ավելի շատ րոպեներ էին անցկացրել խաղադաշտում (Իգուաինը, Կական, Ռոնալդուն, Օզիլը, Ալոնսոն, Մարսելոն, Ռամոսը, Արբելոան և Կասիլյասը): Մոուրինյոի գլխավորությամբ խումբը կատարեց թեթև, մկանները ամրացնող վարժություններ և շարունակեց մարզումը մշտական պլանով:
Մյուս խմբում մարզվում էին այն ֆուտբոլիստները, ովքեր փոխարինման դուրս եկան «Բետիսի» դեմ խաղում (Դի Մարիան, Կոենտրաոն, Ալթինթոփը), որոնց հետո միացան Խեդիրան, Գրաներոն, Վարանեն, Կալյեխոնը և Բենզեման: Նրանք կատարեցին տարբեր վարժություններ և մարտավարական աշխատանքներ:
Վերջում Ադանը, Խեսուսը և Սիլվինյո Լաուրոն առանձին անցկացրեցին դարպասապահների համար նախատեսված վարժություններ: Լա լիգայի խաղից հետո սա առաջին մարզումն էր: Նախապատրաստվելու համար առջևում կա դեռ 2 օր, որից հետո թիմը իր ուժերը կչափի ֆրանսիական ակումբի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий