Սերխիո Ռամոսը ընդգծել է «Ռեալի» գեղեցիկ խաղը և նշել, որ հանդիպման վերջում իր հեղինակած գնդակը կարևոր է եղել թիմի վստահ հաղթանակի համար: «Կարևոր է պահպանել օրինաչափությունը ամեն խաղում: Մենք հաշվեկշռված խաղ ենք անցկացնում և թիկունքում ունենք մեծ անվտանգություն: Մենք շատ ուրախ ենք, որ վաստակեցինք երեք միավոր»,- խաղից հետո նշել է «Ռեալի» պաշտպանը:
Կողմերը Մադրիդիում ավարտեցին հանդիպումը «Ռեալի» խոշոր՝ 4-0 հաղթանակով: «Ես շատ երջանիկ եմ, քանի որ մենք կատարել ենք շատ լուրջ քայլ այս մրցաշարում»,- ևս մեկ անգամ նշել է «սպիտակների» պաշտպանը, ով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ խաղի 80-րդ րոպեին:
Խաբի Ալոնսոն խաղից հետո նշել է ֆրանսիացու կարևորությունը թիմի կազմում. «Նա խաղը վերահսկում է, տիրապետում է գեղեցիկ հնարքների և համբերատար է: Դա լավ նշան է, քանի որ մենք գիտենք, որ ապագայում կունենանք ավելի լավ խաղաոճ: Այս հաղթանակը շատ կարևոր է: Մենք գլխավորեցինք աղուսյակ և սպասում ենք «Լիոնի» հարկի տակ կայանալիք խաղին»:
|
ՌԱՄՈՍԻ ԵՎ ԱԼՈՆՍՈՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий