«Ես հանգիստ եմ և արդեն երեք տարի է ինչ այստեղ եմ: Առաջվա համեմատ հիմա ամեն ինչ ավելի լավ է ընթանում»,- նշել է Բենզեման:
«Ռեալի» հարձակվողը գերազանց մարզավիճակում է, որը ցույց տվեց Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում՝ «Լիոնի» դեմ հանդիպման ժամանակ: Խաղից հետո նա արտահայտեց իր կարծիքը. «Մեր նպատակն էր հաղթել խաղը իմ վստահության շնորհիվ: Իհարկե, ես վստահ գործեցի դաշտում, սակայն թիմի հաղթանակը ավելի կարևոր է: Չկա խնդիր Իգուայինի հետ կապված: Նա միավորներ վաստակող անձ է: Մենք այստեղ ենք թիմին օգնելու համար: Արդեն երեք տարի է ինչ ասյտեղ եմ և ավելի լավ եմ զգում ինձ, քան առաջ».- ավարտել է «սպիտակների» հարձակվողը:
Արբելոան խաղաց «Լիոնի» դեմ խաղը ամբողջովին: Հաղթանակից հետո նա վերլուծեց ֆրանսիացու գեղեցիկ խաղը. «Հենց սկզբում մենք տիրում էինք գնդակին, որը օգնեց մեզ անցկացնել գեղեցիկ և հագեցած խաղ: Ես ունեցա հնարավորություն խաղալ ամբողջ խաղը և օգնեցի թիմին ուժերիս սահմաններում»- ավարտել է «Ռեալի» պաշտպանը:
|
ԲԵՆԶԵՄԱՅԻ ԵՎ ԱՐԲԵԼՈԱՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий