ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՆՁ ԴՈՒՐ ԵԿԱՎ ԽԱՂԸ»


Մալագայի դեմ տարած հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոն կիսվել է իր տպավորություններով և գնահատել թիմի խաղը:
«Մենք անցկացրեցինք ֆանտաստիկ առաջին խաղակես: Նման առաջին կես անցկացրել էինք նաև Լիոնի դեմ խաղին, բայց այս մեկը տարբերվում էր իր լավ կողմերով: Իհարկե, չես կարող համեմատել առաջին կեսը երկրորդի հետ, քանի որ հակառակորդ թիմը ներդրեց իր ողջ ուժերը և նետվեց գրոհների»,- ասել է Ժոզե Մոուրինյոն, ում թիմը երեկ տպավորիչ հաղթանակ տարավ «Լա Ռոսալեդա» մարզադաշտում՝ Մալագայի նկատմամբ:
Պորտուգալաից մարզիչը լի էր գոհունակությամբ` կապված թիմի հաջողության հետ. «Ինձ դուր է գալիս մեկ հպումով փոխանցումները և ֆուտբոլիստների վարվելակերպը գնդակի հետ: Խաղադաշտում տիրում էր հիանալի մթնոլորտ: Գիտեմ, որ երկրորդ կեսում մենք խաղում էինք ավելի ցածր մակարդակով: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան խաղին առանց կենտրոնանալու: Մալագան հավատարիմ մրցակից է: Նրանք ուզում էին խաղը անցկացնել ավելի հավասարակշռված և ցանկանում էին հասնել արդյունքի: 
Երկու խաղ անընդմեջ առանց գոլի մնացած Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ. «Մարզչին դուր է գալիս, երբ իր թիմի առաջատարը խաղադաշտ է դուրս գալիս գոլի հեղինակ դառնալու մտադրությամբ: Ռոնալդուն ոչ միայն մասնակցում էր գոլային գրոհներին, այլ նաև ինքն էր ստեղծում իր համար այդ դրվագները: Ես շատ ուրախ եմ, որ նրան ընձեռնված երեք հնարավորությունները նա օգտագործեց շատ դիպուկ կերպով: Ուրախ եմ նաև, որ կարողացանք վաստակել այդքան կարևոր երեք միավորները, որոնց շնորհիվ գլխավորեցինք մրցաշարային աղյուսակը:
Պորտուգալացի մարզչին «Լա Ռոսալեդա» մարզադաշտում ընդունեցին շատ նորմալ ձևով. «Սա կարևոր նախապայմաններից մեկն է: Լավ է, որ դաշտում տիրում է խաղային մթնոլորտ»,- ասել է Մոուրինյոն: Մամլո սենյակից դուրս գալուց առաջ Մոուրինյոն իր հարգանքի խոսքը հայտնեց Մալագա թիմի հասցեին. «Ես հարգում եմ այս ակումբը: Իսպանական ցանկացած թիմի համար շատ դժվար է պատրաստվել այս թիմի դեմ մրցելույթին»:


Комментариев нет:

Отправить комментарий