ԱՐԲԵԼՈԱՅԻ ԵՎ ՌԱՄՈՍԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ալվարո Արբելոան և Սերխիո Ռամոսը խաղի ավարտից հետո խոսեցին «Մալագայի» դեմ 4:0 հաշվով հաղթանակի մասին: 
Արբելոա.
«Մեր առաջին խաղակեսը հիանալի էր, այն լավագույններից մեկը, որ «Ռեալ Մադրիդը» մինչև օրս անցկացրել է: Երկրորդ խաղակեսը ցույց տվեց, թե ինչքան դժվար կարող է լինել «Մալագայի» հետ խաղը: Առաջին խաղակեսից հետո նրանք իսկապես անցան հարձակման: Նրանք կորցնելու ոչինչ չունեին, իսկ մենք ավելի պահպանողական էինք: Մենք փորձում էինք ինչքան հնարավոր է ավելի երկար պահել տիրապետումը, բայց մենք անընդհատ ստիպված էինք գոլային պահեր փնտրել, քանի որ դա միակ ճանապարհն էր հաղթելու համար»: 
Ռամոս.
«Առաջին խաղակեսից հետո «Մալագան» փորձում էր դիմադրություն ցույց տալ, սակայն մենք ավելի հանգիստ էինք: Այնուամենայնիվ լուրջ մրցակցի հետ հենց խաղի սկզբում մենք բարդ խաղ ցույց տվեցինք և գիտեինք, թե ինչ պետք է անեինք»:
«Ես ինձ շատ լավ էի զգում որպես կենտրոնական պաշտպան, սակայն եթե մի օր ստիպված լինեմ վերադառնալ աջ դիրքի պաշտպանություն, ինձ համար դժվար կլինի: Գոլերը խփեցին Իիգուաինը և Կրիշտիանուն: Մենք շատ երջանիկ ենք թիմում նրանց նման խաղացողներ ունենալու համար»:

Комментариев нет:

Отправить комментарий