ՊԵՊԵ. «ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՈՒԺԵՂ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ԳԻԾ»


«Ռեալի» պաշտպանը՝ Պեպեն ցանկանում է, որ Վիլյառեալի դեմ խաղում թիմը տոնի 7-րդ անընդմեջ հաղթանակը:
"Bwin.com" կայքին տված հարցազրույցում Պեպեն նշել է. «Հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակին: Վիլյառեալցիները Մադրիդ ժամանելու են հաղթանակի կարգախոսով: Նրանք ունեն լավ ֆուտբոլիստներ, ովքեր լավ են աշխատում գնդակով և գեղեցիկ խաղ են ցուցադրում առջևի գծում: Թիմում կարևորում եմ Ռոսիի դերակատարությունը: Նա մեծ խաղացող է, ում և պետք է վերահասկողության տակ պահեմ հենց ես: Մենք ուզում ենք, որ մեր երկրպագուներին կրկին հաճելի պահեր պարգևենք»:
Պորտուգալացին գնահատել է նաև բրազիլացի խաղընկերոջ կարևորությունը թիմի պաշտպանական գծում. «Մենք ունենք հիանալի պաշպանական գիծ: Մարսելոն մասնակցել է բոլոր խաղերին, այդ թվում նաև Չեմպիոնների լիգայի: Մենք մեզ լավ ենք զգում պաշտպանությունում, նաև օգնում ենք կիսապաշտպաններին: Լավ զգում ենք ամբողջ դաշտը: Կարող ենք շատ հաջողություններ պարգևել այս ակումբին և պատմության մեջ լինել լավագույները»,- ավարտել է «սպիտակների» պաշտպանը:
««Ռեալը» իր խաղով աչքի է ընկնում նաև առջևի գծում: Ռոնալդուն, Իգուաինը և Բենզեման հեղինակում են շատ գոլեր, այդ իսկ պատճառով գտնվում են ռմբարկուական աղյուսակի վերին գոտում: Նրանք շատ հարցերում են օգնել թիմին և դեռ շարունակում են օգնել: Մենք ունենք լավ հարձակվողներ և վստահ եմ, որ նրանք կօգնեն մեզ հաղթել բազում տիտղոսներ»,- իր կարծիքն է արտահայտել «Ռեալի» հարձակվողական գծի հասցեին:
Պեպեն նաև անդրադարձել է առաջիկայում կայանալիք խաղին. «Մեր նպատակն է հաղթել խաղը և վաստակել հերթական երեք միավորը: Դիեգո Լոպեսը (Վիլյառեալի դարպասպահը) թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Դժվար է լինելու մեզ համար»:
Վերջում նրան հարցրել են, թե որքանո՞վ է հավանական թիմի հաջողությունը Լա լիգայի շրջանակներում. «Թիմը լավ մարզավիճակում է: Դժվար է լինելու, բայց մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- ավարտել է Պեպեն:

Комментариев нет:

Отправить комментарий