ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՆԱԽՔԱՆ ՎԻԼՅԱՌԵԱԼԻ ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


«Ռեալը» այսօր անցկացրեց վերջին մարզումը Վալդեբեբասում: Վիլյառեալի դեմ խաղին նախապատրաստվելու էին եկել նաև Շահինը և Կոենտրաոն: Մինչ այդ նրանք մարզվում էին սպորտդահլիճում: 
Շահինը և Կոենտրաոն մի փոքր բարելավել են իրենց վնասվածքները և մարզվել են խմբի հետ: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստները մարզվել են Ժոզե Մոուրինյոի գլխավորությամբ: Կառվալյուն և Լասը շարունակում են իրենց վերականգնողական աշխատանքները:
Ժոզե Մոուրինյոն մարզմանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստների: Գլխավոր մարզչին օգնում էր նաև ֆիթնեսի մարզիչ Ռուի Ֆարիան, ում գլխավորությամբ էլ թիմը կատարեց ձգվող մկանները տաքացնող վարժություններ:
Հերթը թիմի դարպասապահներինն էր: Կասիլյասը, Ադանը և Թոմաս Մեխիասը մարզվեցին Սիլվինյո Լաուրոյի գլխավորությամբ: Նրանք կատարեցին գնդակը հմտորեն որսալու վարժություններ:

Комментариев нет:

Отправить комментарий