«ՌԵԱԼԸ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՆԱԽՔԱՆ «ՄԱԼԱԳԱՅԻ» ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Տեղի ունեցավ թիմի վերջումը մարզումը: Այսօր երեկոյան թիմը Լա լիգայի շրջանակներում՝ 9-րդ տուրում իր ուժերը կչափի Մալագայի հետ: Ժոզե Մոուրինյոն՝ Իսպանիայի ժամանկով 17:00-ին մարզում անցկացրեց Վալդեբեբասի խոտածածկին:
Խմբում մարզվում էին` 18-ը առաջին թիմի կազմից և մեկ կանտերանո՝ Խեսուսը: Խաղին պատրաստ չեն Շահինը, Կոենտրաոն, Ալբիոլը, Լասը և Կարվալյուն, ովքեր շարունակում են իրենց վերականգնողական աշխատանքները:
Կասիլյասը, Ադանը, Խեսուսը, Ռամոսը, Պեպեն, Վարանեն, Արբելոան, Մարսելոն, Ալոնսոն, Խեդիրան, Ալթինթոփը, Կական, Գրաներոն, Օզիլը, Կալյեխոնը, Դի Մարիան, Ռոնալդուն, Բենզեման և Իգուայինը անցկացրեցին վերջնական փոքրիկ մարզում Վալդեբեբասում:
Թողնելով Վալդեբեբասի խոտածածկը ֆուտբոլիստները տեղափոխվեցին մինի-դաշտ, որտեղ անցկացրեցին մարզում ավելի մեղմ գրաֆիկով: Կատարեցին նուրբ մկանները տաքացնող և ձգող վարժությունները: Մարզումից հետո թիմը կմեկնի Մալագա:

Комментариев нет:

Отправить комментарий