ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՀԱՐԳՈՒՄ ԵՄ «ՄԱԼԱԳԱՅԻՆ», ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ»


«Լա Ռոսալեդայի» խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսեց լրագրողների հետ: 
«Մալագան» մեծ գնումներ կատարեց ու հսկայական ներդրում արեց: Նրանց նպատակը պարզ է, իսկ թիմի որակը բարձրացել է: Անցած տարի նրանց նպատակն էր Լա լիգայում տեղը պահպանելը, իսկ այս տարի նրանք այլ բանի համար են պայքարում: Ես շատ հանգիստ եմ: Ես ուզում եմ վաղը խուսափել պարտությունից, եթե հնարավոր է: Ես սպասում եմ ու հավատում եմ, որ «Մալագան» այս տարի կհասնի իր նպատակներին, ինչպիսին է, օրինակ, ՉԼ-ում հանդես գալը: Ես հարգում եմ «Մալագային», քանի որ այն ընդհանուր բաներ ունի «Ռեալի» հետ, այդ թվում նաև Ֆերնանդո Հիերոն ու Խուանիտոն: Իսկ երկու թիմերի երկրպագուները միասին լավ են զգում իրենց»:
«Մալագայում խաղալը նույն բանն է, ինչ Սևիլիայում» կամ Վալենսիայում խաղալը: Չեմ կարծում, թե Ֆաբիո Կոենտրաոն պատրաստ կլինի խաղալ: ՉԼ-ի խաղից հետո վնասվածք ստացած ոչ մի խաղացող չի վերականգնվել, ու մենք կորցրել ենք Ֆաբիոյին որոշ ժամանակով»:
«Ես միշտ ասել եմ, որ Ռոնալդուն ագահ խաղացող չէ: Ես նաև ասել եմ, որ հնարավոր չէ փոխել նրա ԴՆԹ-ն, ինչը ես չեմ էլ ուզում անել: Ես երջանիկ եմ, քանի որ իմ բոլոր հարձակվողները լավ արդյունավետություն են ցուցաբերում: Իգուաինը, Կական, Օզիլը, Բենզեման... Բոլորն էլ գոլեր են խփում»:
«Կառվալյուի պայմանագրի ավարտվելուն դեռ մեկ տարի կա: Նա կնքել է երկու տարվա պայմանագիր «Ռեալի» հետ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նա կմնա, եթե ցանկանա, բայց մենք ունենք նաև այլ պաշտպաններ, ովքեր պատրաստ են փոխարինել նրան ամեն պահի: Սերխիո Ռամոսը շատ ուժեղ է հոգեպես ու նրա խաղը պաշտպանության կենտրոնում վստահություն է ներշնչում: Դեռ մեկ ամիս առաջ նա որոշ դժվարություններ ուներ ու որոշ բաներ նրա մոտ չէին ստացվում, բայց հիմա նրա ամեն մի կատարած գործողություն հաջողվում է: Նրա համար տարբերություն չկա խաղալ կենտրոնում կամ եզրում: Դա մեզ համար շատ լավ է»:
Rueda de prensa de Mourinho 
Rueda de prensa de Mourinho 
Rueda de prensa de Mourinho 
Rueda de prensa de Mourinho 
Mourinho: "Respeto al Málaga; es un club que tiene cosas en común con el Madrid" 
 
 

Комментариев нет:

Отправить комментарий