«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»-«ՎԻԼՅԱՌԵԱԼ». Preview


«Ռեալն» առաջ է շարժվում. այս անգամ նրա մրցակիցը «դեղին սուզանավերն» են՝ «Վիլյառեալը»: Հանդիպումը կայանալու է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ուր «Ռեալը» հաղթել է առաջնության նախորդ բոլոր առերեսումներում: Մոուրինյոն հայտավորել է Կոենտարոյին, ով բացակայում էր վնասվածքի պատճառով: Հոկտեմբեր ամսին «բլանկոսները» կփորձեն ևս մեկ հաղթանակ տանել՝ գումարելով «Էսպանյոլի» (4-0), «Բետիսի» (4-1), «Լիոնի» (4-0), «Մալագայի» (4-0) նկատմամբ տարած հաղթանակներին: Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Վիլյառեալի» դարպասը խփեց երկու գնդակ, այսպիսով՝ նա այս խաղում ևս կփորձի նույնը անել, որպեսզի խփի իր 100-րդ պաշտոնական գոլը որպես «Ռեալի» խաղացող:

0fc121ab08d3.png (463×114) 
Հոկտեմբեր ամսին թիմին մնում է միայն երկու խաղ անցկացնել՝ «Վիլյառեալի» դեմ խաղը ու շաբաթ օրը կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը: «Ռեալ Մադրիդը» հնարավորություն ունի ռեկորդ կրկնելու, եթե հաղթի այս երկու խաղերում, այսինքն՝ հաղթելով այդ հանդիպումներում՝ «Ռեալը» տոնում է յոթ հաղթանակ մեկ ամսում՝ կրկնելով 1988/89թթ. գրանցած ցուցանիշը:

2fb80a9b7866.png (463×77) 
«Վիլյառեալի» դեմ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած վերջին չորս խաղերում գրանցվել է 20 գնդակ: «Ժամանակն է համարձակություն ունենալու,- ասել է թիմի մարզիչ Գարրիդոն,- «Ռեալն» ավելի լավն է, քան անցած տարի էր: Մենք պետք է կատարյալ խաղ խաղանք»:
«Վիլյառեալը» վեց ամիս է, ինչ չի կարողանում հաղթել արտագնա խաղերում, բայց այն, որ նրանք Չեմպիոնների լիգայում են, ապացուցում է նրանց որակը: «Նրանք շատ տհաճություններ պատճառեցին մեզ,- ասել է «Ռեալի» երկրորդ մարզիչ Էիտոր Կարանկան,- նրանք ավելին են կարող, քան մրցաշարային աղյուսակն է ցույց տալիս»:

Комментариев нет:

Отправить комментарий