ՌԱՄՈՍՆ ՈՒ ԿԱԼՅԵԽՈՆԸ ԻՆՔՆԱԳՐԵՐ ԲԱԺԱՆԵՑԻՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ


«Ռեալի» ֆուտբոլիստները հավատարիմ մնալով իրենց ավանդույթներին ամեն անգամ խաղերից առաջ ինքնագրեր են բաժանում իրենց երկրպագուներին և լուսանկարվում նրանց հետ:
«Բարցելո» հյուրանոցում հավաքված երկրպագուներին դիմավորելու եկան թիմի երկրորդ ավագ Ռամոսը և Կալյեխոնը: Երկրպագուների խնդրանքով ֆուտբոլիստները ստորագրեցին տարբեր պաստառների վրա և լուսանկարվեցին նրանց հետ: Հավաքված երկրպագուները իրենց գոհունակությունը և սերը հայտնեցին թիմի ֆուտբոլիստների և մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոի հասցեին:
Թիմի երկու ներկայացուցիչները նույնպես իրենց շնորհակալությունը հայտնեցին հավաքված երկրպագուներին: Իզուր չէր, որ նրանց դիմավորելու էին եկել մի խումբ երկրպագուներ և նույն թվով երկրպագուներ ել սպասում էին հյուրանոցի դարպասների մոտ, որպեսզի տեսնեն իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին:
Սակայն այս ամենով այցելությունը չավարտվեց: Նրանք շարունակեցին ինքնանգրեր բաժանել հավաքված երկրպագուներին, ստորագրեցին գնդակների, մարզաշապիկների և պաստառների վրա: Հավաքվածների խմբում կային Անդալուզիայից ժամանած մարդկ, ովքեր ավելի մոտիկից էին ճանաչում «սևիլիացի» պաշտպանին:

Комментариев нет:

Отправить комментарий