«Վիլյառեալը» կարող է բարդացնել մեր գործը այնքան, որքան չի երևում մրցաշարային աղյուսակին դիտելիս. նրանք ավելի լավն են, քան նրանց զբաղեցրած դիրքն է լիգայի աղյուսակում»,- նշել է Կարանկան:
«Ռեալի» երկրորդ մարզիչ Էիտոր Կարանկան «Վիլյառեալի» դեմ կայանալիք խաղից մեկ օր առաջ խոսել է ԶԼՄ-ների հետ:
- Մենք պետք է շարունակենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք «Լիոնի» ու «Մալագայի» դեմ: Մենք ոչ մի անհանգստանալու պատճառ չենք ունենա, եթե խաղանք այդպես: Այնուամենայնիվ, «Վիլյառեալը» կարող է այնքան բարդացնել խաղը, որքան առաջին հայացքից չի թվում. նրանք ավելի լավն են, քան նրանց զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում: Նրանք կարողացան խոտան հանդիսանալ մեզ համար անցյալ մրցաշրջանում:
«Լևանտեն» Լա լիգայի հզորագույն կողմն է այս պահի դրությամբ. նրանք հիմա լիգայում առաջատար են, և առաջնությունն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսվել է: Նրանք շարունակում են տանել կայուն հաղթանակներ, նրանք շատ լավ են խաղում: Պետք է շնորհավորել «Լևանտեին» նման վերաբերմունքի համար:
Մենք ուրախ ենք, որ Շահինի վնասվածքն արդեն բուժվում է: Պետք է համբերատար լինենք: Նման բաները ժամանակ են խլում. մենք պետք է համբերատար լինենք:
Յուրաքանչյուրը, ով գիտի Ռամոսին, գիտի, որ նա կարող է խաղալ մի շարք դիրքերում: Սա, իհարկե, առավելություն է մարզչի համար, որ ունի նման խաղացող: Գրաներոն չի մտածում «Ռեալը» լքելու մասին: Նա բացառիկ երեխա է, մենք ուրախ ենք նրա համար թե´ որպես խաղացողի, թե´ որպես մարդու:
Մենք ունենք մեծ թիմ ու գերազանց կազմ: Իկեր Կասիլյասն արժանի է "The Ballon d'Or" մրցանակին երկար տարիներ:
Ֆուտբոլիստեները շարունակում են ճանաչել միմյանց: Արդյունքը խոսում է դրա մասին ու ոճի մասին: Յուրաքանչյուր խաղ տարբեր է, բայց հրաշալի է, երբ գիտես, որ ունես նման բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք խաղադաշտ կելնեն բարձր մակարդակով, երբ ստիպված են խաղալ:
|
ԿԱՐԱՆԿԱ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԽԱՂԱԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱՑԻՆՔ «ԼԻՈՆԻ» ՈՒ «ՄԱԼԱԳԱՅԻ» ԴԵՄ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий