ԲԵՆԶԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄ


Ժոզե Մոուրինյոն «Վիլյառեալի» դեմ խաղում փոքրիկ փոփոխություն է մտցրել մեկնարկային կազմում: Միայն Կարիմ Բենզեման կփոխարինի Գոնսալո Իգուաինին, իսկ մնացած դիրքերում կխաղան այն նույն ֆուտբոլիստները, ովքեր առաջին րոպեներից դաշտ էին դուրս եկել «Մալագայի» դեմ խաղում: Պաշտպանությունում կխաղան Արբելոան, Ռամոսը, Պեպեն ու Մարսելոն, կենտրոնում Խաբի Ալոնսոյի հետ զույգ կկազմի գերմանացի Սամի Խեդիրան, իսկ առջևի գծում կգործեն Անխել Դի Մարիան, Կական և Ռոնալդուն՝ Բենզեմայի հետ միասին:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի թիմը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է 4 անընդմեջ հանդիպում անցկացնի: Առաջինը կկայանա վաղը՝ «Վիլյառեալի» դեմ, այնուհետև թիմը կմեկնի Սան Սեբաստիան, որպեսզի ուժերը չափի տեղի «Ռեալ Սոսյեդադի» հետ, Նոյեմբերի 2-ին մադրիդցիները կմեկնեն Ֆրանսիա, որտեղ ՉԼ-ի շրջանակներում թիմը կխաղա «Լիոնի» դեմ, իսկ այդ խաղից հետո Բեռնաբեու կհյուրընկալվեն «Օսասունայի» ֆուտբոլիստները:

Комментариев нет:

Отправить комментарий